Հայ ժողովուրդը պիտի տեսնի, որ իր ապագան ոչ թե դրսից հրահրողների, այլ իր հարևանների հետ է․ Էրդողան

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Էրդոանը մասնակցել է EFES 2024 զորավարժությունների շրջանակում Իզմիրում անցկացվող «Բարձրաստիճան դիտորդների օրվա» միջոցառմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակում է աշխատանքը՝ ապահովելու, որ «խաղաղությունը, անդորրը և կայունությունը տիրեն լայն աշխարհագրության մեջ, որը տարածվում է Պակիստանից մինչև Աֆղանստան, Լիբիայից մինչև Սոմալի և Սուդան, թուրքական հանրապետություններից մինչև Բալկաններ»:

Իր ելույթում նա անդադարձել է նաև Հայաստանին։

«30 տարի անց Ղարաբաղի «ազատագրմամբ» մեր տարածաշրջանում մշտական ​​խաղաղության իսկապես պատմական հնարավորություն է բացվել: Կարծում ենք՝ սա չպետք է բաց թողնել։ Հայաստանը կմոտենա խաղաղությանը՝ ազատվելով օտար ուժերի և սփյուռքի գերությունից։ Հայ ժողովուրդը պետք է տեսնի, որ իր ապագան ոչ թե դրսից հեքիաթներ երգողների կամ հրահրողների հետ է, այլ այն հարևանների, ում հետ դարեր շարունակ ապրել ու ապրելու է։ Պետք է դա հասկանա և համարձակորեն անի այն, ինչ անհրաժեշտ է»,-հայտարարել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ։

«Մենք թշնամություն կամ նախապաշարմուններ չունենք որևէ երկրի դեմ, մենք աչք չունենք որևէ մեկի հողի կամ ինքնիշխան իրավունքների վրա»,-ասել է Թուրքիայի նախագահը։