Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

Լուրեր

30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
Բոլորը

Գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը կկազմի 26 մլն 250 հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանիշային մրցաշարերը դեռևս ընթացքի մեջ են, այն մարզիկները, որոնք Փարիզ-2024-ի ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:

Հիշեցնենք՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

Ծրագրի իրականացման համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 297 մլն դրամ: