Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել վերջ տալ Բաքվի դեմ «սադրանքներին»

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երկրում տիրող մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ հայտարարությանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ  Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն ամբողջովին մերժում է «կողմնակալ այդ հայտարարությունը»։

«Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունը հեռու է իրականությունից և լի է բացահայտ կեղծիքներով։ Մի շարք քրեական գործերի քննության շրջանակներում ձերբակալված անձանց հարցը, ինչպիսին է որոշակի տեսակի գործունեության ապօրինի ֆինանսավորումը, անօրինական ֆինանսական գործարքները և այլն, լուծվում են քրեական համակարգի պահանջների շրջանակներում։ Ադրբեջանին ուղղված կոչերը՝  ազատ արձակել մեղադրյալներին, քննության արդյունքներին, դատարանի որոշումներին սպասելու փոխարեն, ուղղակիորեն հակասում են իրավական ընթացակարգերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից նշված բոլոր քաղբանտարկյալներին բժշկական և այլ օգնությունից զրկելու մեղադրանքներն,իբր, անհիմն են։

«Եվրոպական մի շարք երկրների և քաղաքական գործիչների քաղաքական նախապատվությունների հիման վրա որոշ անձանց ներում շնորհելու ԵՄ անհիմն հանրային պահանջները կասկածի տակ են դնում օրենքի գերակայությանը Եվրոպայի իրական հավատարմությունը։ Ադրբեջանն ունի բավարար փորձ, գիտելիքներ և իմաստություն այս ոլորտում, հետևաբար՝ խորհուրդների և ուղղորդումների կարիք չունի։ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները և կոչ է անում ԵՄ որոշ կառույցներին ուշադրություն դարձնել միության տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, դադարեցնել իր միջամտությունն ու սադրանքները մեր երկրի դեմ»,-նշել  է Հաջիզադեն։

Հավելեք, որ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն  հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Դրանում  ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել 154 բանտարկյալների ներում շնորհելու մասին։ Այս տարի, ի տարբերություն  նախորդների, հրամանագրում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար դատապարտված անձինք։ ԵՄ-ն Բաքվին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին։