Եվրախորհրդարանի գրասենյակները խուզարկվել են ռուսական ազդեցության գործի շրջանակում

Լուրեր

11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգիայի և Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր առավոտյան, միաժամանակ խուզարկություններ է իրականացրել Եվրախորհրդարանի (ԵԽ) Բրյուսելում և Ստրասբուրգում գտնվող գրասենյակներում։ Խուզարկվել է նաև խորհրդարանի աշխատակիցներից մեկի՝ Բրյուսելի Շաերբեկ թաղամասում գտնվող տունը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Խուզարկություններն անցկացվել են հետաքննության շրջանակներում, որոնք կապված են ռուսական ազդեցության տարածման արշավի հետ, որի ընթացքում Եվրախորհրդարանի անդամներին գումար են վճարել՝ փաստացի եվրոպական կառույցների կենտրոնից՝ Բրյուսելից, կրեմլամետ քարոզչություն տարածելու համար։
Բելգիայի դատախազները հաստատել են, որ խուզարկություններն իրականացվել են «ազդեցության, թաքնված կոռուպցիայի մեղսակցության և հանցավոր կազմակերպությանն անդամակցության դրսևորումների» դեպքերի առնչությամբ։

Մարտի վերջին Չեխիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք բացահայտել են ռուսական ազդեցության արշավը, որն իրականացվել է «Եվրոպայի ձայն»-ի միջոցով՝ պնդելով, որ ֆինանսական փոխանցումները կատարվել են ինչպես ուղղակիորեն Եվրախորհրդարանի պատգամավորներին, այնպես էլ ազգային խորհրդարանների պատգամավորներին։ Հայտնի է, որ այս ցանցը ղեկավարում էր ուկրաինացի նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը։
Ըստ չեխական ԶԼՄ-ների, որոնք վկայակոչում են հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին, մեղադրանքներն առնչվում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Հունգարիայից քաղաքական գործիչներին: