Երևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները
Տնտեսություն
29.05.2024 | 15:38Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։
Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը: