Ուկրաինային պետք է թույլ տալ «չեզոքացնել» ՌԴ ռազմաբազաները․ Մակրոն

Լուրեր

11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևին պետք է թույլ տրվի «չեզոքացնել» ռուսական ռազմաբազաները, որտեղից Մոսկվայի զորքերը հրթիռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Le Monde-ը։ Ըստ Մակրոնի՝ միաժամանակ  չպետք է թույլ տալ, որ  Արևմուտքի կողմից մատակարարվող հեռահար զենքերից հարվածները դիպչեն Ռուսաստանում այլ թիրախների՝ քաղաքացիական հաստատությունների։

Ֆրանսիայի նախագահն այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիա կատարած պետական ​​այցի ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս թեմայի շուրջ, սակայն,  Կիևի դաշնակիցների շրջանում կոնսենսուս չկա: Գերմանիան դեմ է այդ մոտեցմանը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել Մոսկվայի հետ ուղիղ առճակատման:

Մակրոնի մեկնաբանություններից հետո Շոլցն ասել է, որ կան Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման կանոններ, և որ դա «միշտ պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նախազգուշացրել էր «լուրջ հետևանքների» մասին, եթե արևմտյան երկրները թույլ տան Ուկրաինային օգտագործել իրենց զենքերը Ռուսաստանին հարվածելու համար։