Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է 13 խոցված կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մասին, ՌԴ ՊՆ-ն՝ մեկի

Լուրեր

14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազայի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
Բոլորը

Ռուս զինվորականները երեկ երեկոյան 14 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ուկրաինայի մի շարք շրջանների վրա, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն։ ԱԹՍ-ներից 13-ը խոցվել է Նիկոլաևի, Կիրովոգրադի և Ռիվնեի շրջաններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«2024 թվականի մայիսի 29-ի գիշերը զավթիչները Պրիմորսկո-Ախտարսկի շրջանից հարձակվել են «Շահեդ-131/136» տիպի 14 հարձակողական անօդաչու թռչող սարքերով»,- հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Հարձակումը հետ մղելու գործում ներգրավված են եղել ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, շարժական կրակային խմբերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի տարածքում խոցել են մեկ անօդաչու թռչող սարք և յոթ հրթիռ։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ում հայտնել է, որ ԱԹՍ է խոցվել Արմավիր քաղաքում․ «Նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։ Անօդաչու թռչող սարքի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են»։