Ռաֆահին հարվածից հետո ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իսրայելից պահանջել է բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար այն բանից հետո, երբ Ռաֆահում իսրայելական հարվածի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, գրում է VOA-ն:

Պահանջն ուղղվել է Բայդենի որոշ գործընկեր դեմոկրատների կոչերի ֆոնին՝ դադարեցնել ռազմական մատակարարումները Իսրայելին:

«Իսրայելն իրավունք ունի հետապնդելու ՀԱՄԱՍ-ին, և մենք հասկանում ենք, որ այս հարվածը սպանել է ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան ահաբեկիչների, ովքեր պատասխանատու էին Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումների համար։ Բայց մենք հստակ հասկացրել ենք, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:

Մինչ կիրակի տեղի ունեցած հարվածն էլ, որի հետևանքով Ռաֆահի ճամբարում այրվեցին վրաններն ու խարխուլ մետաղական կացարանները, ինչպես նաև սպանվեց 45 մարդ, Բայդենը բախվում էր իր կուսակիցների աճող ճնշմանը՝ Իսրայելին աջակցությունը կրճատելու համար:

Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսն իսրայելական հարվածն անվանել է «արդարացում չունեցող վայրագություն»:

«Վաղուց ժամանակն է, որ նախագահը կատարի իր խոսքը և դադարեցնի ռազմական օգնությունը»,- գրել է նա սոցցանցում:

«Անցած գիշեր սարսափելի և սրտաճմլիկ կադրեր են ստացվել Ռաֆահից։ Դեռ որքա՞ն պետք է Միացյալ Նահանգները մի կողմ քաշվի, մինչ իսրայելցի զինվորականները սպանում և խեղում են պաղեստինցի երեխաներին»,- իր հերթին նշել է Ներկայացուցիչների պալատի անդամ Այաննա Փրեսլին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի ասել է, որ խաղաղ բնակիչներին վնաս հասցնելը չի եղել հարվածի նպատակը, սակայն «իրադարձությունները ողբերգական ընթացք են ստացել»: