ԵՄ ԱԳ նախարարներն առաջին անգամ քննարկել են Իսրայելի դեմ պատժամիջոցների հարցը

Լուրեր

21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
Բոլորը

ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն առաջին անգամ «նշանակալի» քննարկում են անցկացրել Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Միշել Մարտինը, գրում է POLITICO-ն։

«Շատ հստակ կոնսենսուս կար միջազգային մարդասիրական իրավական հաստատությունների և նորմերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։ Առաջին անգամ ԵՄ հանդիպման ժամանակ, իրական ձևով, ես տեսա զգալի քննարկում պատժամիջոցների և «ինչ կլիներ, եթե․․․» թեմայով»,- ասել է Մարտինը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։

Նա պարզաբանել է, որ «որոշակի հեռավորություն կա այն մարդկանց միջև, որոնք հստակեցնում են պատժամիջոցների վրա հիմնված մոտեցման անհրաժեշտությունը, եթե Իսրայելը չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և համաձայնությունը խորհրդի նիստում՝ հաշվի առնելով այնտեղ առկա տարբեր տեսակետները»։

Ըստ պաշտոնյայի՝ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր որոշումների շուրջ բուռն քննարկում է եղել՝ շատ հստակ տեսակետներով, որ Իսրայելը պետք է հավատարիմ մնա Ռաֆահի հետ սահմանային անցակետը բացելու և Ռաֆահում ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակավոր հրամաններին:

«Եզրահանգումներից մեկն այն էր, որ հրավիրենք ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի նիստ՝ բարձրաձայնելու մեր լուրջ մտահոգությունները և Իսրայելից պատասխան ստանալու համար՝ դատարանի հրամանները կատարելու առումով»,- ասել է Իռլանդիայի ԱԳ նախարարը։

Իսրայելի իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին լրատվամիջոցին ասել են, որ չեն կարող մեկնաբանել Մարտինի հայտարարությունները՝ ընդգծելով, որ իսրայելական բանակն ինքն է հետաքննում խաղաղ բնակիչների մահվան դեպքերը և «ցավում է մարտական ​​գործողությունների ընթացքում չներգրավված քաղաքացիներին պատճառված վնասի համար»։