Հայերն Օսմանյան կայսրությունում ապրել են իրենց պատմության ամենահանգիստ շրջանը. Մարգար Եսայանը ևս մեկ առիթով հաճոյացել է թուրքական իշխանություններին

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մարգար Եսայանը «Թուրքերը, հայերը և Մանազկերտը» վերնագրով հոդված է հրապարակել: 

Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու առիթը բաց չթողող Եսայանն այս անգամ անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտին, հայերի մասնակցությանը, ապա հայերի նկատմամբ թուրքերի ցուցաբերած «բարեհաճությանը»:

Հայ պատգամավորը, փորձելով ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին, գրել է, թե իբրև հայերը չէին ցանկանում Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների հետ միասին կռվել սելջուկների դեմ՝ դա հիմնավորելով հայերի և բյուզանդացիների միջև այն ժամանակ կրոնական հողի վրա առկա հակասություններով:

Ըստ Եսայանի՝ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությամբ և սելջուկների՝ դեպի արևելք ունեցած առաջխաղացումով հայերի համար խաղաղ ժամանակաշրջան է սկսվում: Հայ պատգամավորը, ավելի առաջ անցնելով, նշում է, որ հայերն Օսմանյան կայսրությունում ապրել են իրենց պատմության ամենահանգիստ շրջանը՝ թվարկելով Օսմանյան առաջին սուլթան Օսմանի՝ հայերին կայսրության առաջին մայրաքաղաք Բուրսայում հոգևոր ներկայացուցչություն ունենալու ու 1461թ. Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից պատրիարքարան հիմնելու թույլտվություն տրամադրելը:

Եսայանը դրանք մեծ բարեհաճություն է համարում հայերի նկատմամբ: Հայ պատգամավորը վերոնշյալն ու մեկ-երկու այլ օրինակներ բերելով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր հայերն ու թուրքերն այս տարածաշրջանում դարեր շարունակ  ապրել են առանց խնդիրների:

Աղբյուր`    Ermenihaber.am