Խարկովի հիպերմարկետին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Քաղաքականություն
27.05.2024 | 19:50Մայիսի 25-ին Խարկովի «Էպիկենտրոն» հիպերմարկետի վրա տեղի ունեցած ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Խարկովի շրջանային դատախազությանը։
«Խարկովի շինարարական հիպերմարկետի վրա ռուսական ավիահարվածների հետևանքների վերաբերյալ տվյալները թարմացվել են։ Այս պահին զոհերի թիվը հասել է 17-ի»,- ասվում է Խարկովի շրջանային դատախազության հաղորդագրությունում։
Ճանաչվել է 13 զոհի ինքնությունը, այդ թվում՝ «Էպիկենտրոն» հիպերմարկետի 10 աշխատակից և երեք այցելու։ 48 մարդ վիրավորվել է։
Հինգ մարդ մնում է անհետ կորած, հայտնել են դատախազությունից։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել հիպերմարկետի վրա ավիահարվածը։