Լեհաստանի իշխանություններն արգելել են ռուս դիվանագետներին ազատ տեղաշարժվել երկրում

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցների՝ երկրում ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է։ Նրա խոսքով՝ ռուս դիվանագետները կարող են ազատ տեղաշարժվել միայն մայրաքաղաքի տարածքում՝ Մազովյան վոյեվոդության շրջանում։ Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի բոլոր ներկայացուցիչներին՝ բացառությամբ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի։

«Մյուս երկրները ևս ունեն նման կանոններ, և մենք հուսով ենք, որ մյուսները ևս կհետևեն մեր օրինակին»,- ասել է Սիկորսկին Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո։

Լեհ պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանի դեսպանատունը շուտով նոտա կստանա նոր սահմանափակումների ներդրման վերաբերյալ։

Սիկորսկիի խոսքով՝ սահմանափակումները մտցվում են «Եվրամիության և Լեհաստանի դեմ հիբրիդային պատերազմին» Ռուսաստանի մասնակցության հետ կապված։ Նրա պնդմամբ՝ Լեհաստանը Եվրոպայում դիվերսիաներին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ ունի։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը սահմանափակումները կընկալի որպես «շատ լուրջ նախազգուշական ազդանշան»։

Անցյալ շաբաթ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր երկրում ինը մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են սաբոտաժի և դիվերսիայի մեջ։ Ըստ Տուսկի՝ նրանք բոլորը գործել են Ռուսաստանի կառավարության հրահանգով։