Օվերչուկը հայտարարել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում ընդհատումներ չկան
Քաղաքականություն
27.05.2024 | 16:21Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում խնդիրներ և ընդհատումներ չկան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Բացարձակ որևէ ընդհատումներ չկան։ Վերին Լարսն աշխատում է նորմալ։ Ամեն ինչ կարգին է առևտրի, տնտեսության մեջ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար Մոսկվա էր կանչվել։