ՌԴ-ն և Քոչարյանն են շարժման շահառուն․ 2021-ից սկսած հեղաշրջման փորձեր արեցին, բայց ՀՀ հանրությունը չի մասնակցում․Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Նա հայտնեց, որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան․«Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել»։

Ռուսական «Առաջին ալիքն» այսօր կեղծ տեղեկատվություն է հրապարակել, թե Երևանի Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 26-ի հանրահավաքին 100 հազարից ավելի մարդ է մասնակցել։ Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի համաձայն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 26-ի հավաքին մասնակցել է 23,100 մարդ։

«Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ձախողվել է ընդդիմության՝ ընդդիմադիր լիդերների միջոցով որևէ շարժում առաջնորդելը, և հիմա օգտագործեցին վերջին փամփուշտը՝ առաջ մղելով հոգևորականի թեկնածությունը որպես վարչապետ․ «Փորձում են մոլորեցնել հասարակությանը՝ հոգևորականի առաջնորդ դարձնելով ու նաև՝ վարչապետի թեկնածու։ Նախկինում Ռոբերտ Քոչարյանն էր ասել, որ պետք է ընդդիմության թեկնածու դառնա հոգևարական։ Սակայն հոգևորականի սքեմի ներքո թաքնված են նախկին իշխանությունները։ Ես կարող եմ ասել, որ այս շարժման շահառուն Ռուսաստանը և Ռոբերտ Քոչարյանն են․ 2021-ից սկսած՝ հեղաշրջման փորձեր են արել ՀՀ-ում, բայց հանրությունը չի մասնակցում»։

Առաքելյանը վստահ է, որ Հայաստանում իշխանության գալու պարագայում փողոցի ընդդիմադիր ուժերը Ռուսաստանին են զիջելու միջանցքի վերահսկողությունը, և երկիրը տանելու են դեպի «գուբերնիայի» կարգավիճակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան