Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիև նվիրված էր Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ,Հայաստան-ԵՄ համաժողովի նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը

«NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում եւ հանդիպումներ պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կլոր սեղան քննարկում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ

Կլոր սեղանը մեկտեղեց հայ եւ ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջեւ բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարեւորեցին.

* Փոխադարձ շահերի ճանաչումը եւ հետապնդումը․

* Երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում․

* Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը․

* Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ ՀԱյաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։

Կարեւորվեց Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։

Տնտեսական եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում

Հայկական պատվիրակությունն այցելել է NV-ի խմբագրություն՝ լրատվամիջոցին հարցազրույցներ տալու եւ պատերազմի ժամանակների լրագրության վերաբերյալ քննարկումների համար: ՊԱտվիրակությունը նաեւ մասնակցել է Ամերիկայի Առեւտրի պալատի ընդունելությանը, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կենտրոնացում տնտեսական աշխուժացման վրա

Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռներեցների լիգայի ղեկավարության եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հնարավորությունները.

* Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը․

* Լոգիստիկ շղթաների զարգացումը․

* Հայաստանը եւ Ուկրաինան կապող առեւտրային ուղիների ճյուղավորումը։

Քննարկվեց նաեւ Ուկրաինայի հայ համայնքի դերը տնտեսական համագործակցության խթանման գործում։

Այցելության ավարտին Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատվիրակության եւ ուկրաինացի փորձագետների ամփոփիչ ընդունելություն է կազմակերպել՝ ամրապնդելով հայ-ուկրաինական հարաբերությունների խորացման հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում”

 

 

——————————————————————————————————————————————

NV-ն անկախ ուկրաինական մեդիա հոլդինգ է, որը հիմնադրվել է 2014 թվականին պրոֆեսիոնալ լրագրողների թիմի կողմից։ Այսօր հոլդինգը ներառում է NV շաբաթաթերթի լրատվական ամսագիրը, NV.ua լրատվական կայքը, Radio NV համազգային ռադիոկայանը և պանելային քննարկումներ:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի:  «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի վեբ-կայքի հասցեն է  www.freecitizen.am , YouTube ալիքի՝ https://www.youtube.com/@freecitizencisc9484