Հայերն Օսմանյան կայսրությունում ապրել են իրենց պատմության ամենահանգիստ շրջանը. Մարգար Եսայանը հաճոյացել է թուրքական իշխանություններին

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մարգար Եսայանը «Թուրքերը, հայերը և Մանազկերտը» վերնագրով հոդված է հրապարակել: Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու առիթը բաց չթողող Եսայանն այս անգամ անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտին, հայերի մասնակցությանը, ապա հայերի նկատմամբ թուրքերի ցուցաբերած «բարեհաճությանը»: Հայ պատգամավորը, փորձելով ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին, գրել է, թե իբրև հայերը չէին ցանկանում Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների հետ միասին կռվել սելջուկների դեմ՝ դա հիմնավորելով հայերի և բյուզանդացիների միջև այն ժամանակ կրոնական հողի վրա առկա հակասություններով: Ըստ Եսայանի՝ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությամբ և սելջուկների՝ դեպի արևելք ունեցած առաջխաղացումով հայերի համար խաղաղ ժամանակաշրջան է սկսվում: Հայ պատգամավորը, ավելի առաջ անցնելով, նշում է, որ հայերն Օսմանյան կայսրությունում ապրել են իրենց պատմության ամենահանգիստ շրջանը՝ թվարկելով Օսմանյան առաջին սուլթան Օսմանի՝ հայերին կայսրության առաջին մայրաքաղաք Բուրսայում հոգևոր ներկայացուցչություն ունենալու ու 1461թ. Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից պատրիարքարան հիմնելու թույլտվություն տրամադրելը: Եսայանը դրանք մեծ բարեհաճություն է համարում հայերի նկատմամբ: Հայ պատգամավորը վերոնշյալն ու մեկ-երկու այլ օրինակներ բերելով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր հայերն ու թուրքերն այս տարածաշրջանում դարեր շարունակ  ապրել են առանց խնդիրների:

Աղբյուր`    Ermenihaber.am