Վրաստանը պետք է հնարավորություն ունենա գնալ եվրոպական ճանապարհով, հակառակ դեպքում, գոհ կլինի միայն Պուտինը․ Բերբոք

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Վրաստանը պետք է գնա եվրոպական ճանապարհով։

«Վրաստանը պետք է հնարավորություն ունենա գնալ եվրոպական ճանապարհով, հակառակ դեպքում, գոհ կլինի միայն Պուտինը: Վերջերս Վրաստանում էի և զրուցել եմ շատերի հետ, հատկապես՝ երիտասարդների, ուսանողների, ինչպես նաև կանանց, որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի Վրաստանը հնարավորություն ունենա միանալու ԵՄ-ին։ Ինձ համար աներևակայելի ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն արգելափակում է իր ժողովրդի այս մեծ երազանքը և, առաջին հերթին, երիտասարդների երազանքը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին»,- ասել է Բերբոքը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

Նա ասել է, որ վիճահարույց օրենքի հետ կապված գործողություններով Վրաստանի իշխանությունը հակադրվում է սեփական բնակչությանը, որը նորից ու նորից դուրս է գալիս փողոց։ Այդպիսով, կառավարությունը դեմ է հանդես գալիս Վրաստանի եվրոպական հեռանկարին։

«Մենք, որպես ԵՄ անդամ երկրներ, վերահաստատել ենք վրացիներին իրենց եվրոպական հեռանկարը և մեկնել ենք մեր ձեռքը։ Բայց պարզ է, որ եվրոպական ճանապարհով կարելի է գնալ միայն այն դեպքում, եթե բնակչությունը ցանկանա գնալ այս ճանապարհով, բայց դրա համար անհրաժեշտ է նաև կառավարության ցանկությունը։ Վրաստանի նախագահն ասել է, որ ինքը չի կարող ստորագրել այս օրենքը, մարդիկ, որոնք դուրս են եկել փողոց, հստակ ասում են, որ այս օրենքը պետք է հետ կանչվի, ինչն ասում է նաև Եվրոպական խորհուրդը»,- նշել է Բերբոքը՝ հավելելով, որ բոլոր դերակատարները ցանկանում են հնարավորն անել, որ Վրաստանը գնա եվրոպական ճանապարհով։