Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կան տարբեր խնդիրներ  և Ադրբեջանի դեսպանության գործունեության վերականգնումը երկու երկրների համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնեցված հարցերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Հուսով ենք, որ այս հարցը կլուծվի համատեղ համագործակցության շրջանակում»,- հավելել է նա։

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ Բաքուն պատրաստվում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ քննարկվել է դեսպանատան տեղակայման նոր վայրի հարցը, որը կլինի ավելի անվտանգ և կհամապատասխանի դիվանագիտական ​​առաքելության համար անհրաժեշտ պահանջներին։

«Արդյունքում որոշվել է դեսպանատան նոր վայրը։ Անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- ասել էր Հաջիզադեն։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկվել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան գործունեությունը վերականգնելու ուղղությամբ։

2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին։ Մինչ օրս  դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան