Նախարարը ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքների առնչությամբ հանձնարարականներ է տվել ՀՀՌՑ և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավարներին

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները օպերատիվ վերացնելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին հանդիպումներ է ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների վիճակին տեղում ծանոթանալու, դրանց վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանը մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր։

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարին է զեկուցվել ներկայիս իրավիճակը, գույքագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Ալավերդիում փոստային ծառայությունների աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին, այն գյուղերը, որտեղ դեռևս հասանելիության խնդիր կա՝ հասանելիություն ապահովելու համար քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ: Նշված վայրերում փոստային բաժանմունքները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվանից կգործարկվի արտակարգ իրավիճակներում գործող օպերատիվ շտաբը՝ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով: