Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի համահեղինակների թիվն ավելացել է

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

«2024 թվականին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին» օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի 44 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախյան պատերազմում նրանց դերակատարման և մարդու իրավունքների ոտնահարման համար, ևս 7 համահեղինակ է միացել Կոնգրեսում մեկ ամիս առաջ ներկայացվելուց հետո։

Ադրբեջանական Թուրան գործակալությունը հայտնում է, որ օրինագիծը, որն իր տեսակի մեջ առաջինն է, ներկայացվել էր ապրիլի 26-ին Նևադայից դեմոկրատ Դինա Տիտուսի և 24 այլ համահեղինակների կողմից։ Այսօր դրա համահեղինակների թիվը հասել է 31-ի: Նախաձեռնությանը միացել են դեմոկրատներ Դենիել Քոլդմանը, Մայք Կուլիգանը, Աննա Էշուն, Լինդա Սանչեսը, Ջուդի Չուն, Լորի Թրեհանը և հանրապետական Միշել Սթիլը։

Ներկայացվելուց հետո օրինագիծը փոխանցվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և դատական ​​հանձնաժողովներին, սակայն հետագա քայլեր դեռ չեն ձեռնարկվել:

Եթե այն  ​ընդունվի, Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի 180 օրվա ընթացքում հաստատել, արդյոք Ադրբեջանի՝ ցուցակում առկա  44 պաշտոնյաները ենթակա են Մագնիտսկու ակտի պատժամիջոցների՝ պատերազմին նրանց մասնակցության և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների համար:

Հավելենք, որ օրինագծում ներկայացված ադրբեջանցի պաշտոնյաները Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Ցանկում են, մասնավորապես, Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, այժմ ցամաքային զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը, ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Էլգյուն Ալիևը, Ադրբեջանի 218-րդ կոմանդո-բրիգադի հրամանատար, գնդապետ Էլշան Սանաևը, Ադրբեջանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևը, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը, նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը և այլ պաշտոնյաներ։

Էմմա Չոբանյան