ՀՀ-ում ԱՄն դեսպանությունն ու ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել են Հայաստանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ
Քաղաքականություն
26.05.2024 | 19:35ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ-ում տեղի ունեցած բնականա աղետին և դրա հետևանքներին, նշել է․ «Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։