Ուսումնական փոխանակումների շրջանավարտները կենսական դերակատարում ունեն երկրում ժողովրդավարության զարգացման հարցում. Քրիստինա Քվին

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Մայիսի 24-26-ը անցկացվում է «Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով առաջին ամենամյա համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Մասնագիտական կապերի ու ցանցի ձևավորմանը միտված այս եռօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին՝ քննարկելու քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերը։

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ուսումնական փոխանակումների շրջանավարտները կենսական դերակատարում ունեն երկրում ժողովրդավարության զագացման, նորարարությունների և տարածաշրջանային խաղաղության խթանման հարցերում։ Հպարտ ենք գործակցել շրջանավարտների հետ՝ առավել խորացնելու հայ-ամերիկյան փոխգործակցությունը, որն օրեցօր դառնում է առավել կուռ ու ամուր»,- ասել է դեսպան Քվինը։

Համաժողովը իրապես խոստումնալի հեռանկարներ է բացում՝ խթանելու երկխոսությունն ու համագործակցությունը, որի արդյունքում կարող են ծնունդ առնել առարկայական ռազմավարություններ՝ հանուն պայծառ ապագայի։ Համաժողովում ելույթներ ունեցան ու պանելային քննարկումներում իրենց նկատառումները ներկայացրին ավելի քան 20 բանախոսներ ու գործիչներ պետական կառավարման, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներից։

Քննարկվող թեմաների շարքում էին քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության, կրթության ազդեցության, խաղաղաշինության հարցերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրամաշնորհային հայտերի պատրաստման և մասնագիտական առաջխաղացման հարցերը։ Բացի դրանից՝ շրջանավարտների համար նախատեսված էին ծանոթությունների ու ցանցի ձևավորման հնարավորություններ, որոնք համագործակցության և ներգրավվածության նոր եզրեր կարող են բացել։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․

«ԱՄՆ ծրագրերի շրջանավարտները հանուն Հայաստանի» (ուշադրության կենտրոնում շրջանավարտների ունեցած ազդեցությունն էր)․

«Կրթական էկոհամակարգեր․ դիտարկումներ բազմազան ակադեմիական տիրույթներից»․

«Կամուրջների կառուցում․ խաղաղաշինության հեռանկարները»․

«Կանանց հարցերով․ գենդերային դինամիկայի միտումները»։

Համաժողովի շրջանակում նաև ուսուցողական բաղադրիչ էր ներառված, որտեղ առաջարկվեցին դրամաշնորհային հայտերի ներկայացման, հոգեկան առողջության, հակամարտությունների կարգավորման, և մասնագիտական առաջխաղացման հարցերին վերաբերող պրեզենտացիաներ։

«Հայաստանյան շրջանավարտների աջակցության և ներգրավման ծրագիրը» (A2SE) ԱՄՆ պետքարտուղարության ռազմավարական նախաձեռնություններից է, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համատեղ ջանքերով։ Ծրագրի շրջանակում անցկացված այս շրջադարձային համաժողովին մասնակցեց մոտ 150 շրջանավարտ։ Նախաձեռնությունը նպատակ ունի միավորել շրջանավարտներին և նրանց հնարավորություններ ապահովել իրենց համայնքներում ազդեցիկ ներդրում ունենալու համար։