Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը խոսել է Բերձոր այցի մասին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Բերձոր՝ ցանկանալով տեսնել, թե այստեղ վերականգնողական աշխատանքները սկսելուց հետո ինչ հաջողություններ կան։ Ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում նա նշել է, որ սա իր առաջին այցն է Բերձոր։

«Այսօր COP29-ին նվիրված միջոցառում է, և ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է՝ ավելին իմանալու Ադրբեջանի COP29-ի նախագահության առաջնահերթությունների մասին: Սա մեզ թույլ տվեց ավելին իմանալ այս տարածաշրջանի վերականգնման մասին՝ վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ուղղությամբ։ Ես հասկանում եմ, որ սա առանձնահատուկ վայր է, քանի որ Լաչինում չկան ավերակներ, ինչպես Աղդամում և այլ շրջաններում, հետաքրքիր էր տեսնել, թե այստեղ վերականգնողական աշխատանքները սկսելուց հետո ինչ ձեռքբերումներ են գրանցվել»,- ասել է դեսպանը։

Ինչ վերաբերում է COP29-ի շրջանակում համագործակցությանը, Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ նման համագործակցություն արդեն կա․ «COP29-ի նախագահը մեկ շաբաթ առաջ Փարիզում էր: COP29-ը համաշխարհային իրադարձություն է, մենք պետք է աջակցենք COP29-ի հաջողությանը՝ աշխարհի և մեր երեխաների ապագայի համար»։

Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմարված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ռազմական կցորդների այցն էր կազմակերպվել Բերձոր՝ COP29-ի շրջանակում մասնակցելու «Lachin Climate Action Dialogue»-ին։

Հիշեցնենք՝ ապրիլի կեսերին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունների հետ։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեսպանը վերադարձել է Բաքու ու շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։

Էմմա Չոբանյան