Միրզոյանն Էստոնիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցության շրջանակն իրապես էականորեն ընդլայնվում է՝ ընդգծելով ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությամբ առկա գործիքակազմի միջոցով նոր ուղղություններով նոր հանգրվանների հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բարձր է գնահատում Էստոնիայի ակտիվ ներգրավվածությունն այս ուղղությամբ:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնչեցված՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, ինչպես դա ընդգծել են նաև միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Էստոնիայի ԱԳՆ-ն:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ տեսլականի հիմքում դրված հիմնարար սկզբունքները և որոշակի ընթացակարգային պարզեցումներ իրականացնելու մասին հնչեցված պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: