ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման և պատժամիջոցների կիրառման վերաբերյալ

Լուրեր

23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
23.02.2026 | 13:20
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
23.02.2026 | 13:14
Բուժաշխատողները բողոքում են․ ակցիա՝ ապահովագրական համակարգի բացերի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու պահանջով
23.02.2026 | 13:03
Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 
23.02.2026 | 12:50
Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը
23.02.2026 | 12:45
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան
23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ սենատոր Ջին Շահինն իր գործընկերներ  Ջիմ Ռիշեի, Բեն Քարդինի, Փիթ Ռիքեթսի հետ Սենատ է ներկայացրել «Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցությանն և այլ նպատակներով» կամ Georgian People’s Act անվամբ օրինագիծը, հաղորդում է civil.ge-ն։

Այն ներառում է մի շարք միջոցառումներ՝ ի պատասխան Վրաստանի իշխանությունների վերջին գործողությունների և քաղաքականության, ներառյալ պատժամիջոցներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, արտաքին օգնության վերանայում և առկա երկկողմ հարաբերությունների վերագնահատում:

Օրինագիծը կենտրոնանում է Վրաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վրա և ընդգծում, թե ինչպես են վերջին իրադարձությունները խաթարում այդ հարաբերությունների շարունակականությունն ու ոգին: Նշվում է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի» վերանախաձեռնումը, հետագա լայնածավալ բողոքի ակցիաները, ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը, ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարանական լսումներից հեռացնելը, հակաարևմտյան և հակաամերիկյան հռետորաբանությունը, «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի ելույթն ապրիլի 29-ին, շարունակվող ահաբեկումներն ու սպառնալիքները ընդդիմության հասցեին, հարձակումները լրագրողների և քաղաքացիական հասարակության վրա։

Այն նաև հստակեցնում է Վրաստանի հետ հարաբերությունների պայմաններն այս նոր իրավիճակում, որը նախատեսում է ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում և օգնության առաջնահերթությունների վերանայում։

Օրինագիծը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դիտարկել վերոնշյալ խնդիրները լուծելու հարցը և միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, որոնք անմիջականորեն պատասխանատու են այնպիսի գործողությունների կամ քաղաքականության իրականացման համար, որոնք էապես խաթարում են Վրաստանի խաղաղությունը, անվտանգությունը, կայունությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակել  բարեփոխումների ուղին և Եվրատլանտյան ինտեգրման ընթացքը, շարունակել նպաստել ռուսական ագրեսիայի դեմ միջազգային ջանքերին, «այդ թվում՝ Ռուսաստանի հետ առևտրի նկատմամբ պատժամիջոցների սահմանման և ՌԴ-ի  դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման միջոցով»։

ԱՄՆ սենատորներն օրինագծում նաև կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ ազատ արձակել քաղաքական մոտիվացիայով ձերբակալված բոլոր անձանց և հանել նրանց նկատմամբ մեղադրանքները, հարգել  հավաքների և արտահայտվելու ազատությունը և ապահովել, որ 2024 թվականի հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ, արդար և արտացոլեն վրաց ժողովրդի կամքը։