Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված զենքի մատակարարումների հետ

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Հյուսիսային Կորեայից երկիր զենք մատակարարելու և Ուկրաինա շարունակվող ներխուժման պատճառով: Պատժամիջոցներ են կիրառվել ռուսական ինը, Կիպրոսում գրանցված երկու ընկերությունների և մեկ ռուս գործարարի նկատմամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին, սակայն, չի նշել ո՛չ ընկերությունների, ո՛չ ռուսաստանցի գործարարի անունները։ Ճապոնիայում նրանց ակտիվներն ու վճարումները կսառեցվեն, հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Հարավային Կորեան նույնպես հայտարարել է Մոսկվայի և Փհենյանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Դրանք ազդել են Հյուսիսային Կորեայի յոթ քաղաքացիների և երկու ռուսական նավերի վրա:

Երկրի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այդ անձանց և ռուսական նավերի դեմ պատժամիջոցները կապված են Փհենյանի միջուկային և հրթիռային մշակումների համար նյութեր մատակարարելու և այդ զարգացումների ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության հետ։

Սեուլի հայտարարության մեջ ասվում է նաև, որ պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիներն ու կազմակերպությունները ներգրավված են ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև զինամթերքի տեղափոխման գործում: Ցուցակում հայտնված անձանց հետ ցանկացած ֆինանսական գործարք կպահանջի Հարավային Կորեայի իշխանությունների հատուկ թույլտվությունը: