ԿԲ նախագահը 7 մլն դրամ, 17 հազար եվրո և 5 հազար դոլար կանխիկ գումար է պահում. ինչ է հայտարարագրել Մարտին Գալստյանը

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը 2023 թվականին 43 հազար դոլարի և շուրջ 27 մլն դրամի պարտատոմսեր է գնել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԲ նախագահի 2023 թվականի հայտարարագրից։

Գալստյանը 21 հազար դոլարի պարտատոմս է գնել «MetaX» ընկերությունից, շուրջ 27 մլն դրամի պարտատոմսեր՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ»-ից, 22 հազար դոլարի պարտատոմսեր՝ «Դիլիջան ֆայնենս Բ.Վ»-ից։

Բացի այդ՝ նախորդ տարիներին ԿԲ նախագահը պարտատոմսեր է գնել «Էվոկաբանկ»-ից (19 մլն դրամ), «Ինեկոբանկ»-ից (8 մլն դրամ), «Ամերիաբանկ»-ից (7 մլն դրամ)։

ԿԲ նախագահը 2 մլն դրամ ավանդ ունի բանկերից մեկում, 2,157 դոլար, շուրջ 30,5 մլն դրամ և 7 հազար եվրո էլ՝ բանկային քարտերին։ Մարտին Գալստյանը տարեվերջին ունեցել է շուրջ 7 մլն դրամ, 5000 դոլար և 17 հազար եվրո կանխիկ գումար։ Նա շուրջ 63,6 մլն դրամ եկամուտ է ստացել ողջ տարվա ընթացքում․ 51,7 մլն դրամ՝ Կենտրոնական բանկից որպես աշխատավարձ, 470,000 Կենտրոնական բանկից որպես ապահովագրական հատուցումներ, շուրջ 5,8 մլն դրամ և 6 հազար դոլար «Արմբրոկ ԲԲԸ»-ից։

ԿԲ նախագահը նաև վարկեր ունի, որոնց մայր գումարի մնացորդի չափը 58,4 մլն դրամ է։ Նա վարկերը վերցրել է բնակարան, առանձնատուն գնելու և վերանորոգման համար։ Տարվա ընթացքում Գալստյանը 7 մլն դրամ է ծախսել հանգստի վրա։

Նա ի պաշտոնե զբաղեցնում է «Արմենիան Քարդ ՓԲԸ»-ի, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթին ՓԲԸ»-ի նախագահի պաշտոնը, բացի այդ, կրկին ի պաշտոնե, «Բնակարան երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ» և Միջպետական բանկի խորհուրդների անդամ է։

ԿԲ նախագահը 5 անշարժ գույք ունի՝ երկուսը միանձնյա սեփականության, երկուսը՝ համատեղ և մեկը բաժնային․ ավտոտնակ Երևանի Ավան վարչական շրջանում, բնակարան Երևանի կենտրոնում (⅓ մասը), Երևանի Ավան վարչական շրջանում բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք, համատեղ սեփականության տուն և հողամաս Դիլիջանում։
Նրա կինը՝ Աստղիկ Արարքցյանը «HSBC Հայաստան» բանկում է աշխատում, պաշտոնը՝ ղեկավար։ Նշենք, որ բանկն ամիսներ առաջ հայտարարեց, որ փակում է Հայաստանում մասնաճյուղը և «HSBC Հայաստան»-ը կվաճառվի «Արդշինբանկին», սակայն ԿԲ-ն դեռևս համաձայնություն չի տվել այս վաճառքին։

Անժելա Պողոսյան