«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանված 5 մեքենաների, ապա՝ տներից մեկի երկաթե դարպասին

Լուրեր

18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
18.12.2025 | 17:09
ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել ՀՀ տարածքում երկաթուղու որոշ հատվածների վերականգմամբ․ Փաշինյան
18.12.2025 | 17:07
Բենթլի քշող սրբազա՞նն է մաքրելու մեր եկեղեցին․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:04
Մալխաս Ամոյանը հաղթել է UWW-ի «Տարվա վերադարձ» անվանակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:00
«Վե-հա-փառ», «Հե-ռա-ցիր». իրարամերժ բացականչություններ Մայր Աթոռի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:53
«Շտկում եմ խառնաշփոթը». Թրամփը նախատոնական ուղերձում գովաբանել է իրեն, իսկ Բայդենին մեղադրել խնդիրների համար
18.12.2025 | 16:49
Եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ՝ չենք ձերբակալվելու․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:45
Բախում թույլ չտալու համար ենք այստեղ. Խուդինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:44
Դավիթ Խուդաթյանը` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:35
Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 
18.12.2025 | 16:27
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
18.12.2025 | 16:16
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
18.12.2025 | 16:15
Ինչ է կատարվում Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
Բոլորը

Մայիսի 24-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Ford», «Nissan», «Ford», «Opel», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև բախվել է Նաիրի Զարյան փողոցի տներից մեկի երկաթե դարպասին՝ մասամբ վնասելով այն։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW», «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։