Ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերությունն արտոնություն ստացավ

Լուրեր

05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց
Չարենցավան քաղաքում ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերությանը։

Ըստ ընկերության հիմնավորման՝ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և շահագործել 15 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, իսկ արտադրված էլեկտրական էներգիան օգտագործել սեփական կարիքների համար։

Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որից շուրջ 1․8 մլրդ դրամը նախատեսվում է սարքավորման և նյութերի ձեռքբերման, իսկ շուրջ 200 մլն դրամը՝ այն տեղակայելու հետ կապված շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար։

Ընդ որում՝ ծրագրում ներառված և մաքսատուրքի արտոնությանը վերաբերող ապրանքների արժեքը արևային կայանի մասով կազմում է շուրջ 600 մլն դրամ։ Հումքի և նյութերի մասով ներդրումային ծրագրի արժեքը կազմում է շուրջ 24․9 մլրդ դրամ։ Ընդհանուր ներդրումային ծրագրի արժեքը կազմում է շուրջ 7 մլրդ դրամ։

Այս ընկերությունը ՀՀ-ում մետաղաձուլական խոշորագույն ընկերություն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնում է պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրություն։

«Ասկե գրուպ»-ի արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան մոտ 250․000 տոննա նախապատրաստվածք և 150․000 տոննա ամրան: Ընկերությունը տարեկան արտադրում և իրացնում է ավելի քան 100․000 տոննա արտադրանք։

Այս պողպատաձուլական ձեռնարկության տնօրենը Հրաչյա Մուրադյանն է, բայց ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) ընկերության իրական շահառուն Կարինե Հայրապետյանն է։

Պետռեգիստրում ընկերության ցուցակված մասնակիցներ ցանկում ներկայացված է «Մոռակո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որի տնօրենը նույնպես Կարինե Հայրապետյանն է։ Այս ընկերության գրանցման հասցեն Կիպրոսն է։

Նշենք նաև, ըստ մամուլի հրապարակումների, «Ասկե գրուպ» պղնձաձուլական ձեռնարկության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանն է։

Մանյա Պողոսյան