Պուտինը թույլատրել է օգտագործել ՌԴ-ում ամերիկյան գույքը՝ ԱՄՆ-ում ռուսական ակտիվների առգրավման վնասը փոխհատուցելու համար

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով թույլատրել է օգտագործել Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան ունեցվածքը՝ փոխհատուցելու ԱՄՆ-ում ռուս օլիգարխների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների առգրավումից առաջացած վնասը, գրում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կառավարությունը պարտավոր է սահմանել ԱՄՆ-ի «ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող» գործողությունների կապակցությամբ Ռուսաստանին պատճառված վնասի փոխհատուցման հատուկ ընթացակարգ։

Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը կբացահայտի ԱՄՆ իրավաբանական անձանց պատկանող գույքը, ներառյալ արժեթղթերը, որոնք կարող են օգտագործվել վնասը փոխհատուցելու համար։

Վնասը փոխհատուցելու համար, ըստ հրամանագրի, կարող են օգտագործվել՝

• Միացյալ Նահանգներին կամ դրա քաղաքացիներին պատկանող շարժական և անշարժ գույքը;

• ԱՄՆ-ին կամ դրա քաղաքացիներին պատկանող արժեթղթերը, բաժնետոմսերը Ռուսաստանի իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում;

• Միացյալ Նահանգներին կամ դրա քաղաքացիներին պատկանող սեփականության իրավունքը: