Ղազախստանի Ժալգանսայ գյուղում ճեղքվել է ամբարտակը. գիշերն ավելի քան 150 մարդ է տարհանվել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Մայիսի 23-ի գիշերը Ղազախստանի արևմուտքում գտնվող Ժալգանսայ գյուղում Ժայիկ գետի արգելապատնեշը ճեղքվել է ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով։ Այն արդեն գերազանցել է կրիտիկական մակարդակը։ Մի քանի բնակավայրեր ջրհեղեղի վտանգի տակ են, ավելի քան 150 մարդու ստիպված են եղել տարհանել, փոխանցում է Current Time-ը։

Գիշերը Ժալգանսայ գյուղի բնակիչներին արթնացրել է տագնապի ահազանգը․ «Ժալգանսաի հարգելի՛ բնակիչներ, հրատապ է։ Գետի ամբարտակը ճեղքվել է, ջուրն արագորեն բարձրանում է։ Ձեր անվտանգության համար հայտարարվել է արտակարգ տարհանում»։

Մարդկանց խնդրել են իրենց հետ վերցնել միայն փաստաթղթեր և տեղավորվել Տոլենովսկայա գյուղական դպրոցի տարհանման կետում։ Գյուղի բնակիչները պատմել են, որ անմիջապես չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ավելի ուշ Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանել է իրավիճակը։

Փրկարարներն հայտնել են, որ բացի բուն արգելապատնեշից՝ գյուղում ավերումներից հաջողվել է խուսափել։ Սակայն դեռ վաղ է մարդկանց իրենց տները վերադարձնելը։ Գյուղ են ժամանել լրացուցիչ ուժեր՝ օգնելու նոր արգելաթմբի կառուցմանը: Դա հնարավորություն կտա զսպել ջրի հոսքը և խուսափել է՛լ ավելի մեծ հեղեղումներից։