Սասուն Խաչատրյանը 8 մլն դրամով PORSCHE է գնել․ ինչ է հայտարարագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը

Լուրեր

25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն անցած տարի PORSCHE մակնիշի ավտոմեքենա է գնել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Խաչատրյանի ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2012 թ-ի արտադրության ավտոմեքենայի համար կոմիտեի նախագահը վճարել է 8 մլն դրամ։

Խաչատրյանը հայտարարագրել է Քանաքեռ-Զեյթունում 2 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք և 1 հողամաս։

Երևանի Կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» թաղամասում բնակարանի ձեռքբերման նպատակով Խաչատրյանն անցած տարի «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին տված փոխառությունն ավելացրել է 21 մլն դրամով, այսինքն՝ գումարի չափն ընդհանուր 28․1 մլն դրամ է։

Տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 176 եվրո և 2․1 մլն դրամ, կանխիկ ունեցել է 20․1 մլն դրամ։

Սասուն Խաչատրյանի եկամուտը հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեից ստացած աշխատավարձն է՝ 28․5 մլն դրամ, ևս 881 հազար դրամ ստացել է ՊԵԿ-ից՝ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ։

Նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 11․1 մլն դրամ, վարկի մարմանն ուղղել է 3․7 մլն դրամ։
Տարվա ընթացքում Ս․ Խաչատրյանը հանգստի համար ծախսել է 4․6 մլն դրամ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կինը և դուստրը՝ Լիլիթ և Տաթևիկ Խաչատրյանները 2023 թ-ի հայտարարագրերը դեռ չեն ներկայացրել։

Գայանե Խաչատրյան