Բլինքենն ակնկալում է, որ ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ակնկալում է, որ Վաշինգտոնը «գործողություններ կձեռնարկի» Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված:

Պատասխանելով կոնգրեսական Բիլլ Քիթինգի՝ Վրաստանում իրավիճակի մասին հարցին՝ Բլինքենն ասել է, որ իրեն շատ է անհանգստացնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը։

«Կարծում եմ, որ սա ակնհայտորեն հակասում է վրացիների ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը։ Մենք ուշադրությամբ դիտարկում ենք՝ ինչ կարող ենք անել դրան ի պատասխան, և ես ակնկալում եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք։ ԵՄ-ն կքննարկի օրենքի ազդեցությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա։ Ուստի հուսով եմ, որ այս օրենքի ազդեցության պատճառով որոշակի հետևանքներ կլինեն»,- նշել է նա։