Վարորդների գործադուլից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ-ն թողել է աշխատասենյակը և հեռացել

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրնեի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը վարորդների երեկվա գործադուլից հետո հավաքել է իրերը և հեռացել աշխատասենյակից։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից չհաստատեցին աշխատանքից ազատման տեղեկությունը՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ազատելու հիմք չկա։ Այդուհանդերձ, վարորդները անանուն մնալու պայմանով Factor TV-ի հետ զրույցում ևս պնդեցին, որ Նազարյանը գիշերն ազատվել է պաշտոնից։ Հիշեցնենք, որ նա վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին՝ փոխարինելով Հովհաննես Մանուկյանին։

Հասարակական տրանսպորտի վարորդները Երևանում երեկ գործադուլ էին անում` դժգոհելով, որ ապրիլի 8-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանն անհիմն ազատումներ է անում ընկերությունում և երեկ էլ ազատել է գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Այնինչ վարորդներն պնդում էին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է և աշխատանքի տեղավորում իր մտերիմներին։

Անի Թամրազյան