Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանի խնդրանքների շարքը՝ աջակցությունն ավելի ամրապնդելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստանին աջակցությանը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի՝ Երևանին լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին հարցին:

«Մենք վերանայում ենք Հայաստանի խնդրանքների շարքը՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել մեր աջակցությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու Հայաստանի հետ»,- ասել է Բլինքենը։

Նա հիշեցրել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման մասին՝ ընդգծելով, որ դրա նպատակն էր հասկանալ, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։

«Եվ մենք առաջ կգնանք մի շարք ոլորտներում։ Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ կստանանք մարդկանց աջակցությունը Հայաստանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը լքածների»,- ասել է Բլինքենը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ձեռք բերված բազմաթիվ համաձայնություններ խախտել է, պետքարտուղարը պատասխանել է՝ լավագույնն այն առաջընթացն է, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններում։ Նա ասել է, որ եթե այդ համաձայնագիրը կնքվի, օգուտներ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ ամբողջ տարածաշրջանին։