100 տարի առաջ ծնված ողբերգության և ազատության դարի լեգենդ. Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերենով գրառում է կատարել
Քաղաքականություն
23.05.2024 | 00:52![](https://factor.am/wp-content/uploads/2024/05/armen-sargsyan-macron-9.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրառում է կատարել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով։
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։
100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- ասված է գրառման մեջ: