Երևանում քաղաքային տրանսպորտը բնականոն չի գործում․ գործադուլ իրականացնող վարորդների հետ բանակցում են 

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Երևանի տրանսպորտի վարչության պետն  ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը բանակցում են գործադուլ անող վարորդների հետ, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ՝ բողոքելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակած Սամվել Նազարյանի իրականացրած կադրային նշանակումներից։

Վարորդներից մեկը Factor.am-ի հետ զրույցում դժգոհել էր, որ «տնօրենի պաշտոնակատարն աշխատանքի է տեղավորում իր մտերիմներին, իսկ մյուսներին անհիմն ազատում աշխատանքից»։

«Վարորդների դժգոհության հետ կապված հարցերը մենք կարող ենք քննարկել և լուծումներ գտնել։ Առողջ աշխատելաոճ չէ դուրս չգալ երթուղի և մարդկանց փաստի առաջ կանգնեցնել»,- նշեց Կոստանյանը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով, թե առկա են ստույգ տվյալներ, որ «վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ են լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»: 

Հայկ Կոստանյանը փակագծեր է բացում․ ուղղորդումները հենց «Երևանի ավտոբուս»-ից են։

«Այդ ամբողջը գեներացվում է «Երևանի ավտոբուս»-ի ներսում։ Որոշ ժամանակ առաջ հայտնել էինք, որ մանրադրամ փոխանցելու հետ վարորդները չպետք է առնչվեն,  նրանք պետք է միայն իրենց հիմնական ֆունկցիան կատարեն՝ մեքենան վարեն։ Գործակարգավարական խորհրդակցության վերջին նիստում «Երևանի ավտոբուս»-ի տնօրենն իր զեկույցում ասաց, որ խիստ միջոցներից հետո օրվա կտրվածքով շուրջ 4 մլն-ից ավելի գումար է հավաքագրվում։ Դա կարծում եմ՝ ինչ- որ բանի մասին է ասում։  Կարծում եմ՝ վարորդներն, ինչպես նաև որոշ աշխատանքից ազատված մարդիկ  դժգոհ են այս խստացումներից, նրանք ինչ-որ չափով  նաև դժգոհում էին ստվերային կրճատումներից»- մանրամասնեց խոսնակը։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տարածած հաղորդագրության մեջ նաև ընդգծել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Քաղաքապետարանից նաև տեղեկացրել են, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Մանյա Պողոսյան