Իտալիան հայտնել է թուրքական զինված խմբավորման անդամների ձերբակալելու մասին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի ոստիկանությունը հայտնել է, որ խափանել է թուրքական հանցավոր խմբավորման գործունեությունը «ահաբեկչական նպատակներով»՝ կալանավորելով 19 մարդու, այդ թվում՝ խմբավորման բարձրաստիճան ղեկավարին, որը կապ ունի Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հարձակումների հետ, գրում է AFP-ն։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ հարյուրավոր ոստիկաններ ձերբակալություններ են իրականացրել Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Թուրքիայում՝ թիրախավորելով ենթադրյալ հանցավոր դավադրությունը, որն «ուղղված է ահաբեկչական նպատակներով ասոցիացիա ստեղծելուն և ահաբեկչական հարձակումներ իրականացնելուն»:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան իր հերթին հայտարարել է, որ կալանավորվածներից 17-ը թուրքեր են, այդ թվում՝ 39-ամյա Բարիս Բոյունը, որը հայտնի է Թուրքիայում սպանությունների իրականացմանը մասնակցությամբ, նա հանցախմբի պարագլուխն է։

Իտալական ոստիկանությունը հաստատել է Բոյունի կալանավորումը։ Խումբը նաև կասկածվում է սպանության,  թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և անօրինական ներգաղթին աջակցելու մեջ։ Ձերբակալվել են նաև երկու իտալացիներ։

Բոյունի խմբավորումը կապված է եղել Ստամբուլում ՏԻՄ ընտրություններից առաջ՝ փետրվարին տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուի դեմ զինված հարձակման հետ։

Մարտին Թուրքիան հայտարարել էր խմբավորման դեմ խոշոր գործողության մասին՝ երկրի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում ձերբակալելով 13 կասկածյալի, որոնք կասկածվում էին սպանություններ և զինված հարձակումներ ծրագրելու մեջ։ Եվս ութ կասկածյալներ, որոնք, ենթադրաբար, այս խմբից են, ձերբակալվել են ապրիլին Իզմիրում։

Միլանի դատախազների հայտարարության համաձայն՝ քննիչները պարզել են, որ Իտալիայում հանցավոր խումբը «կապված է այլ օտարերկրյա խմբերի հետ, որոնք ցրված են եվրոպական տարածքում», բոլորն էլ «կապված են միմյանց հետ և կարող են աջակցել միմյանց նյութատեխնիկական առումով, առաջին հերթին՝ զենքով, մարդկանցով ու միջոցներով»:

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոյունը տնային կալանքի տակ էր գտնվում Հռոմից հյուսիս գտնվող Վիտերբո քաղաքում և ձերբակալվել է 2022 թվականի օգոստոսին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իտալական դատարանը նախկինում մերժել էր նրան Թուրքիա արտահանձնելու խնդրանքը։