ՌԴ ՊՆ-ն առաջարկում է փոխել սահմանները Բալթիկ ծովում․ Լիտվայի ԱԳՆ-ն սա սադրանք է որակել

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Բալթիկ ծովում Լիտվայի և Ֆինլանդիայի հետ պետական ​​սահմանի կոորդինատները փոխելու մասին, գրում է Current time-ը։

ՊՆ-ն նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ իրենք չեն կարողանում որոշել ներքին ծովային ջրերի արտաքին սահմանը, քանի որ Ֆինլանդիայի ծոցում ուղիղ բազային գծերը չեն շարունակվում և չեն փակվում Ռուսաստանի տարածքում, իսկ ներկայիս կոորդինատները հաստատվել են 1985 թվականին՝ համաձայն փոքր մասշտաբի  ծովային քարտեզների։

Լիտվայի հետ սահմանին ՌԴ ՊՆ-ն առաջարկում է թարմացնել սահմանի կոորդինատները Կուրշսկի և Բալթյան, ինչպես նաև Տարան և Կաբո Տարան հրվանդանների տարածքներում, Ֆինլանդիայի մասով՝ Յահի, Սոմերս, Գոգլանդ (Հյուսիսային հրվանդան), Ռոդշեր, Մալի Տյութերս, Վիգրունդ կղզիների տարածքում, ինչպես նաև Նարվա գետի հյուսիսային մուտքի հրվանդանի մոտ։

Նշվում է, որ կոորդինատների փոփոխությունը թույլ կտա Բալթիկ ծովի ջրային տարածքի մասն օգտագործել որպես ներքին ծովային ջրեր։

Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողություններն անվանել է «կանխամտածված, նպատակաուղղված սադրանք՝ ուղղված հարևան երկրներին վախեցնելուն»։

«Սա ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանի ագրեսիվ և ռևիզիոնիստական ​​քաղաքականությունը սպառնում է իր հարևանների և ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լիտվայի ԱԳՆ-ն նշում է նաև բացատրությունների համար ՌԴ ներկայացուցչին կանչելու մասին՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին պահպանել միջազգային իրավունքը, ինչպես նաև միջազգային և երկկողմ համաձայնագրերը:

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը կկատարի ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը կարգավորում է տարածքային ջրերի փոփոխությունները։

Ռուսական պետական ​​գործակալությունները հայտարարություն են տարածել անանուն ռազմադիվանագիտական ​​աղբյուրից, որը նշել է, թե Ռուսաստանը «մտադրություն չունի վերանայելու Բալթիկ ծովում իր տարածքային ջրերի լայնությունը, տնտեսական գոտին, ափամերձ մայրցամաքային շելֆը և երկրի պետական ​​սահմանը»։