Փաշինյանի դիրքերն ամրապնդվում են, երբ նրա հրաժարականի հարցը հների վերադարձով է շաղկապվում․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով իշխանության և ընդդիմության միջև բանավեճին միացել է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Եթե ՀՀ իշխանությունը պնդում է Ալմա Աթայի հռչակագրի հիմքով՝ 1976 թվականի քարտեզով սահմանազատում անելու վրա, ապա ընդդիմությունը դա ապօրինի է համարում, և պնդում՝ 93-94-ի սահմանագծով անել։ Միաժամանակ, Կիրանցի բնակիչների հիմնական մտահոգությունը ադրբեջանցիների մոտենալն է գյուղին, որը նաև անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել։ Իշխանությունը խոստանում է պատ կառուցել կամ ծառեր տնկել, որ ադրբեջանցիներին չտեսնեն։ Փաշինյանը սահմանամեձ տավուշցիներին ասում էր, որ եթե չեն ուզում շփվել ադրբեջանցիների հետ, դա իրենց ընտրությունն է։ Այդ 4 գյուղերը կարող են բնակեցվել։ Իրավունքի և ազատության կենտրոնի հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ ո՞ւմ արգումենտներն է մոտ համարում խելամտությանը՝ սահմանազատման իրավական հիմքերի, քարտեզի հարցում։ Իրավապաշտպանը պնդում է, որ այս հարցը չի կարող լուծվել հրադադարի գիծը պետական սահման դարձնելու տրամաբանությամբ, և ըստ նրա՝ պետք է հրաժարվել նաև ռևանշի մասին խոսակցությունից․

«Պատերազմով 4 գյուղը չենք պահի, կզրկվենք ավելի շատ տարածքից։ Ես կարծում եմ ահա այս պատճառով է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ սահմանազատման գնաց։ Ո՞վ ասաց՝ Ադրբեջանը վաղը պատերազմ չի սկսի, և կսպասի 4 տարի, որ ՀՀ-ն պատրաստվի այդ բախմանը։ Անիրագործելի է ԱԺ ընդդիմության ծրագիրը՝ Արցախը հետ բերել, սահմանազատել 94-ի հրադադարի գծով։ Հները ռևանշիզմի ծրագրով են հանդես գալիս, չեն կարող իրատեսական ծրագրով վերադառնալ»,- նշեց Հարությունյանը։ Անդրադառնալով ընդդիմության հակաիշխանական պայքարին, նա ասաց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը նախկին իշխանությունների վերադարձի հարցի հետ շաղկապելով՝ ամրանում է գործող իշխանության դիրքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան