ԵՄ չորս երկրներ կոչ են արել չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հաստատվի. FT

Լուրեր

11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
Բոլորը

Էստոնիան, Չեխիան, Շվեդիան և Նիդերլանդները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, ներառյալ՝ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը, եթե Թբիլիսին հատատի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, գրում է Financial Times-ը:

Հնարավոր տարբերակները, բացի Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը, ներառում են նպատակային պատժամիջոցներ և Եվրոպական միության հիմնադրամներից միջոցների սառեցում, պարբերականին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ: Նրանցից մեկի խոսքով՝ եվրոպական իշխանությունները դիտարկում են «Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոստացել է վերջնական տեսքի բերել օրենսդրությունը առաջիկա շաբաթների ընթացքում, միաժամանակ, դատապարտել է միջազգային ճնշումը այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ պատժամիջոցներ նախապատրաստել:

«Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ նախընտրում են շանտաժի լեզուն օգտագործել Վրաստանի հետ շփվելիս»,- ասվում է իշխող կուսակցության հայտարարության մեջ:

Ըստ նրանց՝ օրենքն անհրաժեշտ է, քանի որ 2020 թվականից ի վեր հասարակական կազմակերպությունները երկու անգամ փորձել են «հեղափոխություն անել»։

Միաժամանակ, Եվրամիությունը մտահոգված է, որ պատժամիջոցները և առանց վիզայի ռեժիմի չեղարկումը կարող են տհաճ հետևանքներ ունենալ օրենքի ընդունման դեմ բողոքող Վրաստանի քաղաքացիների համար։

«Պետք է զգույշ լինել, որպեսզի այդ մարդկանց թիրախ չդարձնենք»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը: