Ռուսաստանը կարող էր տիեզերական զենք դուրս բերել ուղեծիր. Պենտագոն

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ենթադրում է, որ Ռուսաստանը Երկրի ուղեծիր է դուրս բերել հակաարբանյակային տիեզերական ռազմական սարք։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Պատրիկ Ռայդերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մայիսի 16-ին Ռուսաստանն արբանյակ է արձակել Երկրի ցածր ուղեծիր, որը, մեր գնահատմամբ, հավանաբար հակատիեզերական զենք է, ենթադրաբար, այլ արբանյակների վրա Երկրի ցածր ուղեծրում հարձակվելու ունակությամբ»,- ասել է Ռայդերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղակայել է այս «նոր հակատիեզերական զենքը» նույն ուղեծրում, որտեղ գտնվում է ԱՄՆ կառավարության արբանյակը։

«Այսպիսով, գնահատականները նաև ցույց են տալիս բնութագրումներ, որոնք հիշեցնում են հակատիեզերական ծանրաբեռնվածությունը 2019 և 2022 թվականներին»,- եզրափակել է Պենտագոնի խոսնակը:

Ռայդերը չի մեկնաբանել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը նախապես իմացել է արբանյակի արձակման մասին:

Փետրվարին էլ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Կոնգրեսում աղբյուրներին, հայտնել էին, որ ՌԴ-ն մտադիր է տիեզերքում միջուկային զենք տեղակայել՝ արբանյակների դեմ օգտագործելու համար։

Անցյալ շաբաթ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին արբանյակ է արձակել տիեզերք, որը նախատեսված է պոտենցիալ հակաարբանյակային միջուկային զենքի բաղադրիչներ փորձարկելու համար: WSJ-ի տվյալներով՝ Cosmos-2553 արբանյակը դեռ պտտվում է Երկրի շուրջ։