Իսպանիան և Իռլանդիան նույնպես հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինի որպես պետություն։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ), փոխանցում է Cadena SER ռադիոկայանը։

«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում կհաստատի Պաղեստին պետության ճանաչումը»,- ասել է Սանչեսը։

Իռլանդիան ևս հայտարարել է, որ կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին Դուբլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը, որի ելույթը հեռարձակել է Sky News-ը։

«Քայլը, որը մենք այսօր արել ենք Նորվեգիայի և Իսպանիայի հետ միասին, ամրապնդում է [Պաղեստինի] պետականության օրինական իրավունքը»,- ասել է նա։

Ավելի վաղ Նորվեգիան հայտարարել էր, որ մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետությունը։

Ի պատասխան՝ Իսրայելում հրահանգել են Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին անհապաղ վերադառնալ՝ նշելով, որ նույնը կարվի Իսպանիայի պարագայում, գրում է NBC News-ը:

Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պաղեստինը մինչև մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։ Ներկայում եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։