Գոտիավորումն ու սահմանազատումը նպաստելու են, որ  «Սևան ազգային պարկը» բարելավվի․ Կարեն Մնացականյանին է փոխանցվել պարկի կառավարման պլանը

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Բիզնես և նորամուծությունների կենտրոն»-ում (հասցե՝ ք․ Սևան, Սևանցի փողոց 4ա) տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին փոխանցվեց Սևան ազգային պարկի կառավարման պլանը:

«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ-ի (Հայաստան), DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Միջոցառմանը ներկա էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող այլ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի ողջույնի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց գործընկերներին միջոցառումը կազմակերպելու համար և նշեց, – «Հուսով ենք այս կառավարման պլանը կնպաստի վերականգնված, բնականոն զարգացող և պաշտպանված էկոհամակարգով Սևանա լիճ ունենալուն»։

Պարոն Աթանեսյանին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ով խոսեց Սևանա լճի կայուն զարգացման ու պահպանության կարևորության մասին, և այդ համատեքստում այս կառավարման պլանի ընձեռած հնարավորությունների մասին: «Այս կառավարման պլանն ունի կարևորագույն կետեր, որոնցից են՝ գոտիավորումը, սահմանազատումը և այն նպաստելու է նրան, որ Ազգային պարկի տարածքը ունենա բնության պահպանություն և բարելավում»-ասաց պարոն Հեսսը։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց ծրագրի շրջանակներում մշակված կարևոր ռազմավարական փաստաղթղերին և շնորհակալություն հայտնեց կառավարման պլանի մշակման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ կատարած հսկայական աշխատանքի համար:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Կարեն Մնացականյանին կառավարման պլանի փոխանցման արարողակարգին նախորդեց Սևան ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացի և արդյունքների ներկայացումը:

Միջոցառումն ամփոփվեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի թանգարան շրջայցով: