Թուրքական ԱԹՍ-ն չի հայտնաբերել Ռաիսիի կործանված ուղղաթիռը․ Իրանի ԳՇ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը, որն օգնել է իրանական թիմերին նախագահ Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի լայնածավալ որոնողական աշխատանքների ժամանակ, չի կարողացել նկատել դրա գտնվելու վայրը՝ չնայած այն տեղեկություններին, որ թուրքական ԱԹՍ-ն է առաջինը հայտնաբերել բեկորները, գրում է IRNA գործակալությունը։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ թուրքական անօդաչուն չի կարողացել որոշել ուղղաթիռի ճշգրիտ վայրը: Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի իշխանություններն ընդունել են Թուրքիայի առաջարկը՝ աջակցելու որոնողական գործողություններին այն բանից հետո, երբ իմացել են, որ իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք հագեցած են SAR ռադարով, որոնք կարող են հայտնաբերել օբյեկտներ ամպերի վրա, գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ որպես հիմնական առաքելության մաս:

Նշվում է, սակայն, որ գիշերային տեսողության և ջերմային պատկերման սարքերով հագեցած թուրքական անօդաչու սարքը չի կարողացել հայտնաբերել ուղղաթիռը և վերադարձել է Թուրքիա։

Իրանի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուղերձներ է հղել այլ երկրներին, այդ թվում՝ «Ռուսաստանին, Չինաստանին և եղբայրական Թուրքիային»՝ շնորհակալություն հայտնելով ուղղաթիռի վթարի ժամանակ և դրանից հետո նրանց ջանքերի, համագործակցության և կարեկցանքի համար:

Հավելենք, որ Թուրքիան իրանական կողմի խնդրանքով 32 հոգանոց լեռնագնաց փրկարարների խումբ էր ուղարկել Իրան՝ օգնելու որոնել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը, ըստ նախապես հայտարարվածի, կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։

Բացի այդ, Թուրքիան ՊՆ-ն ուղարկել էր տեղական արտադրության Akıncı ԱԹՍ և Cougar ուղղաթիռ՝ գիշերային տեսանելիության հնարավորություններով, մասնակցելու որոնողական աշխատանքներին։ Թուրքական լրատվամիջոցների հայտնել էին, թե Akıncı անօդաչուն է հայտնաբերել ջերմության աղբյուրը, որտեղ էլ, ենթադրաբար, եղել են Իրանի նախագահին ու այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի բեկորները, և որ դրանից հետո ԱԹՍ-ն կոորդինատները փոխանցել է Իրանի իշխանություններին:

Էմմա Չոբանյան