Ինչո՞ւ են Սևանա լճի ջրի հաշվին արտադրված էներգիայից ստացված գումարները գնում արտաբյուջե, ոչ թե բյուջե․ Հայկ Բաբուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են Սևանա լճի հավելյալ ջրի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայից ստացված գումարները գնում արտաբյուջե, ոչ թե բյուջե, արդյոք կոմիտեն հաշվարկե՞լ է, թե այս հավելյալ ջրառի արդյունքում որքանով են ավելանալու այդ ջրի հաշվին արտադրված էլեկտրաէնեգիայից ստացված եկամուտները և արդյոք կա՞ ջրի մաֆիա։

Ինեսսա Գաբայանը նշեց, որ կարծում է՝ կա ջրի մաֆիա, ինչը պետք է բացահայտվի, իսկ ինչ վերաբերում է արտաբյուջեի մասին հարցին՝ նշեց, որ այս հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Ֆինանսների նախարարությունը։

Հայկ Բաբուխանյանը նշեց, որ իր տված հարցը վերաբերում է այսօր ԱԺ բերած օրենքի նախագծին։ «Դե, եթե դուք չպետք է մեզ պատասխանեիք, ուրեմն Ձեզ հետ պետք է Ֆինանսների նախարարությունից մարդ գար»,- Ինեսսա Գաբայանի պատասխաններից դժգոհ մնալով՝ ասաց պատգամավորը։ 

Նշենք, որ Ջրային պետական կոմիտեի նախագահը շեշտեց, որ Սևանա լճի ջրի հաշվին հոսանքից ստացված գումարների մասին հարցը ևս իր ղեկավարած գերատեսչության տիրույթում չի գտնվում։

Մանրամասները՝ տեսանյութում։