Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը 2023 թ-ին ստացել է ընդհանուր 19․7 մլն դրամ եկամուտ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ պաշտոնյան Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է 13․2 մլն դրամ աշխատավարձ, «Պաշտոնական տեղեկագիր» ընկերությունից՝ 783 հազար դրամ աշխատավարձ, ՊԵԿ-ից՝ 3․8 մլն դրամ այլ եկամուտ և 1․9 մլն դրամ կենսաթոշակ։

Մնացականյանը հայտարարագրել է Երևանում 2022թ-ին նվեր ստացած բնակարան, Առինջում 2021 թ-ին գնված 2 հողամաս, 2 ավտոմեքենա՝ VOLKSWAGEN (1998 թ․ արտադրության, գնել է 2020-ին) և INFINITI (2001թ․ արտադրության, գնել է 2014 թ-ին):

Տարեվերջին Ա․ Մնացականյանի բանկային հաշիվներին եղել է ընդհանուր մոտ 2 մլն դրամ, իսկ կանխիկ ունեցել է 350 հազար դրամ։ Վարկի մայր մնացորդը կազմել է 38․1 մլն դրամ, որի մարմանը տարվա ընթացքում ուղղել է 6․9 մլն դրամ։

Գլխավոր հարկադիր կատարողի կինը՝ Լիլի Ենոքյանը, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի աշխատակից է, և 2023թ-ին ստացել է 1․4 մլն դրամ աշխատավարձ։ Նա նաև հայտարարագրել է 400 հազար դրամ վարկ «Հայէկոնոմբանկից»։

Գայանե Խաչատրյան