Արդյո՞ք Իսրայելը կապ ունի Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետ․ Euronews-ի անդրադարձը

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Ենթադրություններն այն մասին, որ Իսրայելն անմիջական կապ ունի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ինքնաթիռի կործանման հետ, շահարկումներ են։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ նշելով, որ Իսրայելի պաշտոնատար անձինք դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս միջադեպը։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, այս տեսությունն իրանցիների շրջանում լայն տարածում է գտել՝ հաշվի առնելով երկու երկրների միջև թշնամանքը: Ենթադրվում է, որ Իսրայելը նախկինում տարբեր հարձակումներ է իրականացրել Իրանի բարձրաստիճան զինվորականների վրա:

Փորձագետները կարծում են, որ Իսրայելի հարձակումը երկրի գործող նախագահի վրա քիչ հավանական է, քանի որ դա հավասարազոր կլիներ ուղիղ պատերազմական ակտի և Իրանի կողմից սուր արձագանքի կարժանանար։ Բացի այդ, Իսրայելը սովորաբար ռազմական ու միջուկային օբյեկտներ է ընտրում, այլ ոչ թե քաղաքական սպանություններ։

Նշվում է, որ ժամանակը, երբ տեղի ունեցավ ողբերգական վթարը, կարող է խորացնել լարվածությունը տարածաշրջանում։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ՀԷԿ-երի բացման արարողությունից հետո Թեհրան էր վերադառնում: