Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ։ Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինն իր խորին ցավակցությունն է փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, Մոհամմադ Մոխբերին և Իրանի ժողովրդին՝ ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մի շարք այլ պետական ​​գործիչների ողբերգական մահվան կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ լավ էր ճանաչում և գնահատում էր Էբրահիմ Ռաիսիին՝ որպես վստահելի գործընկերոջ, որն իր անձնական անգնահատելի ներդրումն է ունեցել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Մոխբերին  անկեղծ երախտագիտություն է հայտնել երկրի համար այս դժվարին պահին կարեկցանքի ու աջակցության խոսքերի համար։

«Երկու կողմերն էլ ընդգծել են ռուս-իրանական համապարփակ փոխգործակցության հետագա հետևողական ամրապնդման իրենց փոխադարձ ցանկությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջան կատարած այցից  վերադարձող պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կատարում է Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները։