Բրյուսելում այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքականություն
11.07.2017 | 10:30Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։